Հայաստանի նկարիչների միությունը հիմնադրվել է 1932 թվականին և հանդիսանում է հանրապետության առաջատար ստեղծագործական կազմակերպություններից մեկը։ Այն միավորում է նկարիչների, քանդակագործների, գրաֆիկների, արվեստաբանների և կերպարվեստի այլ ներկայացուցիչների՝ նպաստելով հայկական կերպարվեստի զարգացմանը, արվեստագետների ստեղծագործական գործունեության խթանմանը և հայ արվեստի ներկայացմանը Հայաստանում ու արտերկրում։
Միությունը կազմակերպում է անհատական, խմբակային և միջազգային ցուցահանդեսներ, մշակութային ծրագրեր, արվեստագիտական միջոցառումներ և կրթական նախաձեռնություններ՝ նպաստելով ժամանակակից արվեստի հանրայնացմանն ու մշակութային կյանքի զարգացմանը։
Աղբյուր՝ artist-union.mus.am