առաջ
հետո
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պաշտոնական պատկերանիշը, որը խորհրդանշում է անդամ պետությունների հավասարությունն ու միասնությունը: Պատկերանիշի ներքևում զետեղված է «30 տարի / ЛЕТ» հոբելյանական մակագրությունը, իսկ եզրաշուրթերով աղեղնաձև գրված են «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» և «СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ» անվանումները:
Դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, անվանական արժեքը («1000 ԴՐԱՄ»), թողարկման տարեթիվը («2021») և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ / REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: