առաջ
հետո
Այս յուրօրինակ հուշադրամը թողարկվել է միջազգային համատեղ նախագծի շրջանակում և պատկանում է հայտնի «Աշխարհի լաբիրինթոսները» շարքին: Այն նվիրված է ԱՄՆ Բոստոն քաղաքի հանրային այգու լաբիրինթոսին:
Դարձերես: Պատկերված է Բոստոնի լաբիրինթոսի բարդ, շրջանաձև կառուցվածքը: Կենտրոնում տեղադրված է ոճավորված վարդյակ, իսկ ակոսների մեջտեղում առկա է փոքրիկ արծաթե գնդիկ: Հուշադրամն ունի յուրօրինակ կառուցվածք. այն ծածկված է թափանցիկ հարթ թիթեղով, ինչը թույլ է տալիս գնդիկը շարժել լաբիրինթոսի ուղիներով: Եզրաշուրթի երկայնքով մեծատառերով գրված են «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» և «THE LABYRINTHS OF THE WORLD» շրջանաձև մակագրությունները:
Դիմերես: Պատկերված է Ֆրանսիայի Շարտրի տաճարի հայտնի լաբիրինթոսի սխեման, կենտրոնում՝ ՀՀ զինանշանը, թողարկման տարեթիվը և անվանական արժեքը: