առաջ
հետո
Այս արծաթե հուշադրամը թողարկվել է «Աստվածամայրը Մանկան հետ» միջազգային հավաքորդական շարքի շրջանակներում: Այն պատկերում է Աստվածածնին և Մանուկ Հիսուսին՝ հայկական սրբապատկերային ավանդույթի կանոններով:
Դիմերեսին պատկերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ուրվագիծը և Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը: Դարձերեսին՝ Սուրբ Աստվածածինն է՝ Մանուկ Հիսուսին գրկած, ընդ որում, բնօրինակում կիրառված է գունավոր էմալ: