Հայաստանի Տավուշի մարզում գտնվող Գոշավանք վանական համալիրին նվիրված 1000 դրամ անվանական արժեքով ուղղանկյունաձև արծաթե հուշադրամ՝ թողարկված 2012 թվականին։
Բնութագիր
Անվանական արժեք՝ 1000 դրամ, Մետաղ և հարգ՝ Արծաթ 925, Քաշ՝ 25 գրամ, Չափսեր՝ 27 x 47 մմ (ուղղանկյունաձև), Որակ՝ Պրուֆ, Դրամաշուրթ՝ Հարթ, Տպաքանակ՝ 500 հատ, Թողարկման տարեթիվ՝ 2012, Դրամահատարան՝ Նիդերլանդների թագավորական դրամահատարան, Հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան