Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշադրամ

«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշադրամ — առաջ
«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշադրամ — հետո
առաջ
հետո

Նկարագրություն

Գեղարվեստական տարրերի նկարագրություն

Դարձերես: Կենտրոնում պատկերված է հոբելյանական «75» թիվը: «7» թվանշանի վրայով անցնում է հաղթական զինվորական գեորգիևյան ժապավենը, իսկ «5»-ի ներքին բոլորակի մեջ ներառված է հավերժության հայկական ավանդական նշանը (արևախաչ): Ֆոնին պատկերված են տոնական հրավառության ճառագայթներ: Վերևի և ներքևի հատվածներում համապատասխանաբար հայերեն և ռուսերեն մակագրված է «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ» և «ПОБЕДА В ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЕ»: Կենտրոնական թվի աջ կողմում գրված է «տարի» և «ЛЕТ», իսկ ձախ եզրագծով՝ «1941-1945» տարեթվերը:

Դիմերես: Պատկերված է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանը, ՀՀ զինանշանը, անվանական արժեքը («5000 ԴՐԱՄ») և թողարկման տարեթիվը («2020»):

Նկարագրություն

2020 թվականին թողարկված 5000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

Բնութագիր

Թողարկման տարեթիվ՝ 2020 թ.
Անվանական արժեք՝ 5000 դրամ
Մետաղ և հարգ՝ Արծաթ, 925 հարգի
Քաշ՝ 33,6 գ
Տրամագիծ՝ 40,0 մմ
Որակ՝ Պրուֆ (proof)
Տպաքանակ՝ 500 հատ
Էսքիզի հեղինակ՝ Հարություն Սամուելյան

Այլ սակագնային պլաններ