առաջ
հետո
Այս հուշադրամը հարգանքի տուրք է հայ մեծանուն լեզվաբան, բանասեր և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին։ Դիմերեսին պատկերված է նրա «Հայերեն արմատական բառարան»-ի առաջին հատորի կազմը, իսկ դարձերեսին՝ գիտնականի դիմապատկերը և ինքնագիր ստորագրությունը։
Հուշադրամի դիզայնը համատեղում է լեզվաբանի գիտական ժառանգությունը՝ օգտագործելով բառարանի սևագիր էջերի պատառիկներ, ոճավորված թռչնագիր և անձնական ստորագրություն։