առաջ
հետո
Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» (1909 թ.) կտավից, ՀՀ զինանշանը, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2020» մակագրությունը և անվանական արժեքը:
Դարձերեսի ձախ հատվածում պատկերված է նկարչի կիսանդրի դիմանկարը՝ ձեռքին վրձին բռնած, ներկապնակի ֆոնին: Աջ հատվածում «Կոմիտասը Սևանի ափին» կտավի վանական համալիրի և ժայռերի ուրվագծային վերարտադրությունն է: