առաջ
հետո
Հուշադրամը թողարկվել է ի պատիվ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակի: Այն հիմնադրվել է 1821 թվականին Հնդկաստանում և հանդիսանում է հայկական սփյուռքի ամենահին գործող կրթական հաստատություններից մեկը:
Կենտրոնում պատկերված է Մարդասիրական ճեմարանի մեծ զինանշանը, որը ներառում է հայկական և խորհրդանշական տարրերով (արծիվ, առյուծ, արև, աստղեր, կիսալուսին, Մասիսներ) բաժանված վահան: Վահանը երկու կողմից պահում են դրոշներով ու նիզակներով առյուծներ, իսկ վերևում թագ է: Թագի վերևում բացված գիրք է՝ «200 ԱՄՅԱԿ» հոբելյանական մակագրությամբ: Ներքևի ժապավենին գրված է ճեմարանի նշանաբանը. «ՅԱՒԷՐԺ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ»: Եզրաշուրթի երկայնքով նշված է կրթօջախի անվանումը հայերեն և անգլերեն մեծատառերով.
Հուշադրամի դիմերեսին (օվերս) պատկերված է Մարդասիրական ճեմարանի շենքի համապատկերը, Հայաստանի Հանրապետության զինանշանը, թողարկման տարեթիվը («2021») և անվանական արժեքը («1000 ԴՐԱՄ»):