Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

«Խեցգետին» հուշամետաղադրամ

առաջ
հետո

Նկարագրություն

Գեղարվեստական նկարագրություն

Դիմերես: Կենտրոնում պատկերված է խեցգետին աստղերի ֆոնին, վերևում առկա է ոճավորված աստղ, իսկ աջից ներքև խեցգետնի կենդանակերպի նշանի խորհրդանիշն է: Շրջագծով վերևում գրված է «CANCER», իսկ ներքևում՝ ռուսերեն «РАК»:

Դարձերես: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը՝ շրջապատված կենդանակերպի բոլոր տասներկու նշանների խորհրդանիշներով: Ներքևում նշված է անվանական արժեքը՝ «10000 ԴՐԱՄ», թողարկման տարեթիվը՝ «2008», իսկ շրջագծով վերևում աղեղնաձև գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Նկարագրություն

Կենդանակերպի Խեցգետնի նշանին նվիրված ոսկե հուշամետաղադրամ՝ թողարկված 2008 թվականին։

Բնութագիր

Անվանական արժեք՝ 10000 դրամ
Մետաղ և հարգ՝ ոսկի 900 հարգի
Քաշ՝ 8.6 գ
Տրամագիծ՝ 22 մմ
Որակ՝ պրուֆ
Դրամաշուրթ՝ ատամնավոր
Տպաքանակ՝ մինչև 10000 հատ
Թողարկման տարեթիվ՝ 2008
Դրամահատարան՝ Լեհաստանի պետական դրամահատարան
Հեղինակ՝ Ուրսուլա Վալերժակ