Հուշադրամը թողարկվել է ի պատիվ Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակի (1815-2015 թթ.):
Գեղարվեստական տարրերի նկարագրություն
Դիմերես՝ Կենտրոնում պատկերված է ճեմարանի հիմնադիր, հասարակական գործիչ և բարերար Հովակիմ Լազարյանի կիսանդրային դիմանկարը: Ձախ մասում Լազարյան ճեմարանի Մոսկվայի պատմական շենքի համալիրն է և տոհմական զինանշանը՝ «Ի.Լ.» սկզբնատառերով: Եզրաշուրթի երկայնքով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:
Դարձերես՝ Պատկերված է Լազարյան ճեմարանի հուշամեդալը, շենքի մուտքի խոյակները, «1815-2015» հոբելյանական տարեթվերը և «ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ 200 ԱՄՅԱԿ • LAZARIAN SEMINARY 200 YEARS» մակագրությունը:
Նկարագրություն
Արծաթե հուշադրամ՝ թողարկված Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ:
Բնութագիր
Թողարկման տարեթիվ՝ 2015 թ.
Անվանական արժեք՝ 1000 դրամ
Մետաղ և հարգ՝ Արծաթ (Ag 925)
Քաշ՝ 33.6 գ
Տրամագիծ՝ 40.0 մմ
Որակ՝ Պրուֆ (Proof)
Տպաքանակ՝ 500 հատ
Էսքիզի հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան