առաջ
հետո
Էսքիզում պատկերված է ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի թատերական-դեկորատիվ արվեստի ամենահայտնի գործերից մեկը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ձևավորման դրվագը (գահին նստած Ալմաստի կերպարը)։ Կենտրոնական պատկերից վերև զետեղված են թատերական դիմակների ոճավորված պատկերներ, որոնք հանդիսանում են Սարյանի թատերական ձևավորումների բաղկացուցիչ մասը։
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Մարտիրոս Սարյանի դիմանկարը՝ «Գորիս» (1952 թ.) կտավի ֆոնին, ինչպես նաև նրա ստորագրությունը, «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ 140» և «MARTIROS SARYAN» մակագրությունները: