Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

Օհան Դուրյան-100 հուշադրամ

Օհան Դուրյան-100 հուշադրամ — առաջ
Օհան Դուրյան-100 հուշադրամ — հետո
առաջ
հետո

Նկարագրություն

Գեղարվեստական տարրերի նկարագրություն

Հուշադրամի դիմերեսի աջակողմյան հատվածում պատկերված են աշխարհահռչակ հայ դիրիժոր և կոմպոզիտոր Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» («UNIVERSALISM») ստեղծագործության նոտային թերթիկները, որոնց վրա վերադրված է խոշոր, գեղեցիկ ձևավորված ջութակի բանալի, իսկ ստորին անկյունում նշված է ստեղծման տարեթիվը՝ «1975»:

Ձախ եզրաշուրթով աղեղնաձև դրոշմված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը, իսկ նոտաներից ձախ ուղղահայաց նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ»:

Դարձերեսի մասին

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Օհան Դուրյանի դիմանկարը՝ դիրիժորության պահին, երաժշտական ալիքները խորհրդանշող գծերի ֆոնին, ինչպես նաև «Օհան ԴՈՒՐՅԱՆ», «OHAN DOURIAN», «100» և «1922-2011» մակագրությունները:

Նկարագրություն

Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:

Բնութագիր

Անվանական արժեք՝ 1000 դրամ
Թողարկում՝ 07.09.2022 թ.
Մետաղ՝ Արծաթ (Ag 925)
Քաշ՝ 33,6 գ
Տրամագիծ՝ 40,0 մմ
Որակ՝ Պրուֆ (Proof)
Դրամաշուրթ՝ Ատամնավոր
Տպաքանակ՝ 200 հատ
Դրամահատարան՝ Լեհաստան (Mennica Polska)
Էսքիզի հեղինակ՝ Լուսինե Լալայան

Այլ սակագնային պլաններ