Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

Քրքում Ադամի հուշադրամ

Քրքում Ադամի հուշադրամ — առաջ
Քրքում Ադամի հուշադրամ — հետո
առաջ
հետո

Նկարագրություն

Հուշադրամի մասին

Հուշադրամը թողարկվել է «Կովկասի վայրի աշխարհը» միջազգային ծրագրի շրջանակներում և նվիրված է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված «Քրքում Ադամի» (Crocus adamii) բուսատեսակին:

Նկարագրություն

Դիմերեսին պատկերված է Քրքում Ադամիի կոկոնը՝ ուղղահայաց գծերի ֆոնին, իսկ դարձերեսին՝ բացված ծաղիկը՝ ցողուններով ու տերևներով: Դիզայնի առանձնահատուկ տարրերն են կարմիր գույնի կիսաշրջանաձև գծերը, որոնք խորհրդանշում են Կարմիր գիրքը:

Նկարագրություն

Հայաստանի Կարմիր գրքին նվիրված 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ՝ թողարկված 2011 թվականին։

Բնութագիր

Անվանական արժեք՝ 1000 դրամ, Մետաղ՝ արծաթ 925, Քաշ՝ 33,6 գ, Տրամագիծ՝ 38,61 մմ, Որակ՝ Պրուֆ, Տպաքանակ՝ 3000 հատ, Թողարկման տարեթիվ՝ 2011, Դրամահատարան՝ Լեհաստանի դրամահատարան

Այլ սակագնային պլաններ