Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

«Օձագորգ» — Վիշապագորգի առանձին տեսակ։

Before
After

Նկարագրություն

Սումախ կարպետի տեխնիկայով հյուսված անխավ գորգերից թերևս ամենահայտնի տեսակը օձակարպետն է, որըհարավային Արցախի գյուղերում պարզ ու արտահայտիչ կոչվում են «թելթող»: Գյուղացիների կողմից տրված այսանվանումը գալիս է գործվածքի հակառակ կողմից երկար թողնված թելերի պատճառով: Կարպետը հարդարող S-անման վիշապը ոչ միայն «Աժդահակ» գորգատեսակի զարգացման հաջորդ փուլն է, այլ դասական վիշապագորգերումհանդիպող ավելի բարդ վիշապների նախատիպը: Միջազգային շուկայում այս տեսակը հայտնի է զիլե անունով:

Գորգադաշտն ամբողջությամբ հարդարված է լինում  շարք-շարք դասավորված երկգույն S-աձև օձանախշերովՎիշապների գալարների մեջ զոհաբերված խոյերի գլուխներ են և վիշապներին հակադրված երկգլխանի, թևատարածարծիվներ, որոնք հայկական արվեստում հնագույն մարտանշաններ են: Վիշապների վրա գույնզգույն օձիկները իրենցմեջ կրում են ջրի և պտղաբերության գաղափարը: Ամբողջացնելով  հարդարանքի ընդհանուր իմաստաբանությունը, կարելի է ասել, որ կարպետում պատկերված է երկրային և երկնային հակադիր ուժերի պայքարը: Հատկանշական է, որկարպետում մատնանշվում է վիշապների հանդեպ մարդկանց երկակի վերաբերմունքը: Մի կողմից ներկայացված էերկրի հսկա ջրային աղբյուրների խորքերում ապրող վիշապների և նրանց բարեգթության համար զոհաբերվողխոյերին: Մյուս կողմից, պատկերվում են արծիվներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հաղթահարենվիշապներին

Սիսիանի գորգագործական օջախներում այս տիպի կարպետները ուղեկցել են «Զույգվիշապ» կոչվող գորգերին, որոնքհամանման խորհրդանիշերով տալիս են նեւյն գաղափարը: Նման կարպետ հյուսելու համար որպես հենքաթելՆախիջևանի Շարուր դաշտավայրից ձեռք էր բերվում Ժամանակի համար թանկարժեք բամբակաթել, որը հատկապեսխիտ ու ծանր էր դարձնում գործվածքը

 Անխավ գորգի այս տեսակի վաղագույն օրինակները թվագրվում են 18-րդ դարով: Դրանք բավակնին նեղ չափերի են, ևհարդարված են լինում իրար կողք-կողքի դասավորված զույգ վիշապներով: Սրանք հիմնականում օգտագործվել ենհատակին փռելու համար կամ կենցաղում այլ գործածություն է ունեցել

 Հայաստանի պատմության պետական թանգարանն ունի «թելթողերի» աշխարհում հայտնի ամենամեծ հավաքածուն:

Կարպետը բնորոշ է Արցախի, Սյունիքի, Շիրվանի և Նախիջևանի  գորգագործական կենտրոններին:

Robert H. Nooter “Flat woven Rugs and textiles from the Caucasus”

Abraham Levi Moheban “The encyclopedia of antique carpets”

Նկարագրություն

«Օձագորգ» — Վիշապագորգի առանձին տեսակ։ Գորգադաշտն ամբողջությամբ հարդարված է լինում շարք-շարք դասավորված երկգույն S-աձև օձանախշերով։ Վիշապների վրա գույնզգույն օձիկները իրենց մեջ կրում են ջրի և պտղաբերության գաղափարը։ Վիշապագորգի այս հարդարանքին հանդիպում ենք անխավ գորգերում, որոնք հյուսված են սումախ կամ օղաճիտ, ժողովրդական լեզվով՝ թելթող կարպետի տեխնիկայով։ Հայաստանի պատմության պետական թանգարանն ունի «թելթողերի» աշխարհում հայտնի ամենամեծ հավաքածուն։ Գորգատեսակը բնորոշ է Արցախի, Սյունիքի, Շիրվանի գորգագործական կենտրոններին։