Հուշադրամը նվիրված է տաղանդավոր հայ նկարիչ, վրացական գեղանկարչության առաջատար վարպետներից մեկի՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին:
Դարձերես. Ձախ հատվածում պատկերված է նկարչի դիմանկարը՝ վրձնով, և իր հանրահայտ աշխատանքներից մեկի (պարող կանանց ֆիգուրներ) ուրվագծային վերարտադրությունը: Աջ հատվածում ներկայացված է «Երկու քույր» կտավի գծային պատկերը: Պատկերները միմյանց են կապվում ներկապնակի վրայի ներկերի բծերի շղթայով: Առկա են «ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ», «ALEXANDER BAZHBEUK-MELIKIAN» և «125 ամյակ» մակագրությունները:
Դիմերես. Պատկերված է դրվագ նկարչի «Լողորդուհիներ» (1928 թ.) կտավից, ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2016» մակագրությունը և անվանական արժեքը:
Նկարագրություն
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված արծաթե հուշադրամ՝ նվիրված նշանավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյակին:
Բնութագիր
Թողարկման տարեթիվ՝ 2016 թ.
Անվանական արժեք՝ 100 դրամ
Մետաղ և հարգ՝ Արծաթ 925
Քաշ՝ 28,28 գ
Չափսեր՝ 28,0 x 40,0 մմ (ուղղանկյունաձև)
Տպաքանակ՝ 500 հատ
Որակ՝ Brilliant Uncirculated / գունավոր տարրերով
Էսքիզի հեղինակ՝ Լուսինե Ախոյան