առաջ
հետո
Այս հուշադրամը նվիրված է հայ հոգևորական, մշակութային գործիչ և տպագրիչ Ոսկան Երևանցուն, ով 1666–1668 թթ. Ամստերդամում առաջին անգամ ամբողջությամբ տպագրել է հայերեն Աստվածաշունչը:
Դիմերեսին պատկերված է Ամստերդամի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու ճակատամասը և Ոսկան Երևանցու տպագրական նշանը: Դարձերեսին՝ Ոսկան Երևանցու դիմապատկերն է՝ ձեռքերում պահած Աստվածաշունչ գիրքը: