առաջ
հետո
Հուշադրամի դարձերեսին պատկերված է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի դիմանկարը (ձախ թեքված կիսադեմով) և նրա անուն-ազգանունը` ուղղահայաց շրջանակի մեջ: Աջ հատվածում ներկայացված է դրվագ արվեստագետի ստեղծագործություններից (գյուղական կենցաղային տեսարան` կարասով, նստած տղամարդով ու կնոջով): Ստորին աջ մասում տեղադրված է նրա ինքնատիպ ստորագրության ֆաքսիմիլեն, իսկ ներքևում` կյանքի տարեթվերը («1913-1986»):
Դիմերեսին պատկերված է նկարչի «Աշտարակ» (1947 թ.) հայտնի կտավից մի դրվագ, ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունը, թողարկման տարեթիվը և անվանական արժեքը: