Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

«Արարատի մարզ» հիշատակային մետաղադրամ 50 դրամ

առաջ
հետո

Նկարագրություն

«Արարատի մարզ» շրջանառու հիշատակային մետաղադրամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2012 թվականին թողարկված 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամ՝ նվիրված Արարատի մարզին:

Պատկերագրություն

  • Դիմերես: Կենտրոնում պատկերված է Խոր Վիրապի վանական համալիրը՝ Արարատ լեռան ֆոնին: Պատկերից ներքև նշված է թողարկման տարեթիվը՝ «2012»: Եզրաշուրթի երկայնքով վերևում առկա է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ ներքևում՝ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» մակագրությունը:
  • Դարձերես: Կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև նշված է անվանական արժեքը՝ «50 ԴՐԱՄ»: Եզրաշուրթի երկայնքով առկա է զարդանախշային հարդարանք:

Նկարագրություն

ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թվականի շրջանառու հիշատակային մետաղադրամ՝ նվիրված Արարատի մարզին:

Բնութագիր

Անվանական արժեք՝ 50 դրամ
Թողարկման տարեթիվ՝ 25.06.2012
Մետաղ՝ Պողպատ՝ պատված պղնձաձույլ համաձուլվածքով (Brass plated steel)
Քաշ՝ 3.5 գ
Տրամագիծ՝ 21.5 մմ
Դրամաշուրթ՝ Ընդհատվող ատամնավոր
Տպաքանակ՝ 60,000 հատ
Դրամահատարան՝ Ֆինլանդիայի դրամահատարան (Mint of Finland)
Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան, Կարապետ Աբրահամյան

Այլ սակագնային պլաններ