Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

«Գաֆէսճեան արվեստի կենտրոն» հուշադրամի էսքիզ

«Գաֆէսճեան արվեստի կենտրոն» հուշադրամի էսքիզ — առաջ
«Գաֆէսճեան արվեստի կենտրոն» հուշադրամի էսքիզ — հետո
առաջ
հետո

Նկարագրություն

Գեղարվեստական տարրերի նկարագրություն

Էսքիզի դիմերեսին պատկերված է «Կասկադ» համալիրի հնգաստիճան կառույցի և դրա շատրվանների ու աստիճանների ոճավորված ճարտարապետական պատկերը՝ վերընթաց գծերի դինամիկայով։ Վերևի եզրաշուրթով աղեղնաձև գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում՝ «REPUBLIC OF ARMENIA»։ Կենտրոնից փոքր-ինչ ներքև նշված է անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ», իսկ աջ կողմում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը՝ «2010»։

Դարձերեսի մասին

Հուշադրամի մյուս կողմում պատկերված է կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի դիմանկարը, կենտրոնի պատկերանիշը և «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ու «CAFESJIAN CENTER FOR THE ARTS» մակագրությունները։

Նկարագրություն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնին (Երևանի «Կասկադ» համալիր) նվիրված 1000 դրամ անվանական արժեքով 2010 թ. հուշադրամի դիմերեսի էսքիզը:

Բնութագիր

Անվանական արժեք․ 1000 դրամ
Թողարկման տարեթիվ․ 2010 թ․
Մետաղ և հարգ․ Արծաթ (Ag) 925
Քաշ․ 33.6 գ
Տրամագիծ․ 40.0 մմ
Դրամաշուրթ․ Ատամնավոր
Տպաքանակ․ 500 հատ
Էսքիզի հեղինակ․ Հարություն Սամուելյան

Այլ սակագնային պլաններ