առաջ
հետո
Դիմերես՝ Կենտրոնում պատկերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի դրվագ՝ կից զարդանախշով: Ներքևի մասում նշված է անվանական արժեքը՝ «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով առկա են մեծատառերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, ինչպես նաև թողարկման տարեթիվը՝ «2020»:
Դարձերես՝ Կենտրոնում պատկերված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանի դիմապատկերը: Ձախ մասում նշված է «200 ամյակ» և «1820 1892 1907» տարեթվերը: Շրջագծով առկա են մեծատառերով «Տ. Ն. ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ ԽՐԻՄՅԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» և փոքրատառերով «HIS HOLINESS MKRTICH I VANETSI KHRIMYAN SUPREME PATRIARCH CATHOLICOS OF ALL ARMENIANS» մակագրությունները: