առաջ
հետո
Դարձերես: Ձախ և կենտրոնական հատվածում պատկերված է երաժշտական գործիքների կոմպոզիցիա՝ թավջութակ (կամ ջութակ), տավիղ և գալարափող: Աջ հատվածում պատկերված են բալետի պարող զույգ (բալերոն և բալերինա) և թատրոնի շենքի խորհրդանշական սյուները: Գործիքների ներքևի ձախ մասում պատկերված է հոբելյանական «75 ամյակ» մակագրությունը: Ձախ եզրագծից սկսվող և ողջ շրջագծով անցնող խոշորատառ մակագրությունն է՝ «ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՎԱԹՍՈՒՆՀԻՆԳԱՄՅԱԿ»:
Դիմերես: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի համայնապատկերը, ՀՀ զինանշանը, անվանական արժեքը («1000 ԴՐԱՄ») և թողարկման տարեթիվը («2008»):