Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

Պազիրիկ եղջերու

Պազիրիկ եղջերու
🔒
Հասանելի է 16 օրից

Նկարագրություն

Մինչ օրս հայտնի հնագույն գորգն է, որը 1949 թվականին հայտնաբերել է հնագետ Ռուդենկոն Ալթայում՝ Պազիրիկի 5-րդ կուրգանում։ Այստեղից էլ գալիս է գորգի անունը։ Պազիրիկ գորգը ծագում է Ք.ա. 5-4-րդ դարերից, նրա չափսերն են՝ 183x198 սմ, գործվածքի խտությունը՝ 3600 հանգույց/դմ²: Գորգն ամբողջությամբ հյուսված է բրդից։ Նույնիսկ այսօրվա պայմաններում դա շատ նուրբ գործվածք է։ Գորգի ստեղծումը և որևէ ազգի պատկանելությունը մինչ օրս հստակ չէ, և առաջ է բերում բազմաթիվ տարակարծություններ։ Միայն հարկ է նշել, որ այն հյուսված է կրկնակի հանգույցով, որը բնորոշ է հայկական գորգագործությանը, իսկ գորգում առկա կարմիր թելը ներկված է Արարատյան դաշտի «որդան կարմիր» ներկանյութով։ Գորգն այժմ պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։

🔒 Հասանելի է 16 օրից
Բաժանորդագրության այլ տարբերակներ