Պազիրիկ գորգի լոտոսի կոկոններից կազմված խաչաձև պատկեր, որը հայտնաբերվել է Ալթայի լեռներում և թվագրվում է մ.թ.ա. 5-4-րդ դարերով:
Բնութագիր
Թվագրում. Մ.թ.ա. 5-4-րդ դարեր: Գտնվելու վայր. Հայտնաբերվել է 1949 թվականին Ալթայի լեռներում՝ Պազիրիկի 5-րդ կուրգանում (դամբարանադաշտ): Ներկայումս պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում: Չափսեր. 183 × 198 սմ: Տեխնիկական բնութագիր. Ամբողջությամբ բրդյա է: Օգտագործված է սիմետրիկ («թուրքական») կրկնակի հանգույց՝ 3600 հանգույց/դմ² խտությամբ: