Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

Պազիրիկի գորգի վեկտորային պատկեր

Պազիրիկի գորգի վեկտորային պատկեր — առաջ
Պազիրիկի գորգի վեկտորային պատկեր — հետո
առաջ
հետո

Նկարագրություն

Պազիրիկի գորգի ընդհանուր բնութագիրը

Հայտնաբերումը. Հայտնաբերվել է 1949 թվականին հնագետ Սերգեյ Ռուդենկոյի կողմից Ալթայի լեռներում՝ Պազիրիկի 5-րդ կուրգանում։

Տարիքը և պահպանվածությունը. Թվագրվում է մ.թ.ա. 5-4-րդ դարերին։ Գորգը պահպանվել է շուրջ 2500 տարի՝ դամբարանի սառցակալման շնորհիվ։

Նախշազարդերի համակարգը

Գորգի հորինվածքը բաժանված է կենտրոնական դաշտի (24 խաչաձև պատկերներ՝ լոտոսի կոկոններով) և մի քանի եզրագոտիների (արծվանման գրիֆոններ, քարայծներ/եղջերուներ, ձիավորների և ձիերի շքերթ)։

Ծագումնաբանությունը

Հայկական/Ուրարտական վարկած. Հետազոտողներ Վոլկմար Գանցհորնը և Ուլրիխ Շուրմանը, հիմնվելով սիմետրիկ կրկնակի հանգույցի և հայկական արվեստին հատուկ սիմվոլիկայի վրա, պնդում են, որ այն ունի հայկական ծագում։ Լրացուցիչ փաստարկ է Արարատյան դաշտավայրի հայկական որդան կարմիր ներկի օգտագործումը։

Պարսկական վարկած. Կապվում է Աքեմենյան Պարսկաստանի հետ՝ հիմնվելով Պերսեպոլիսի բարձրաքանդակների նմանության վրա։

Բնօրինակը պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում։ Այս նմուշը Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամի ստեղծագործություններից է, որն անցել է մասնագիտական քննություն։ Առևտրային կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ է կապ հաստատել հեղինակի հետ։

Նկարագրություն

Պազիրիկի գորգի բարձրակարգ վեկտորային տարբերակը՝ նախատեսված ճանաչողական և ուսուցողական նպատակների համար։

Բնութագիր

Չափսերը: 183 × 198 սմ, Նյութը: Ամբողջությամբ բրդյա, Հանգուցման խտությունը: 3600 հանգույց/դմ² (մոտ 232 հանգույց/դյույմ²), Հանգույցի տեսակը: Սիմետրիկ (թուրքական) կրկնակի հանգույց

Այլ սակագնային պլաններ