առաջ
հետո
Այս նմուշը հանդիսանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող բրոնզեդարյան խեցեղեն, որը հայտնաբերվել է Վանաձորում գտնվող Մաշտոցի բլուր հնավայրում։ Գտածոն նույնականացվում է որպես կավից պատրաստված խորը ափսե, որի վրա (ինչպես նաև կից գծագրում) պատկերված են ոճավորված երկրաչափական և սպիրալաձև (ոլորապտույտ) զարդանախշեր։
Այս աշխատանքը հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամի ստեղծագործություններից, անցել է մասնագիտական քննություն և մասնակցել տարբեր ցուցահանդեսների։ Պատկերը և դրա բարձրակարգ վեկտորային տարբերակը կարող են օգտագործվել ճանաչողական ու ուսուցողական նպատակներով։ Ստեղծագործությունն առևտրային (կոմերցիոն) նպատակներով օգտագործելու և արտադրության մեջ կիրառելու համար անհրաժեշտ է կապ հաստատել հեղինակի հետ՝ թույլտվության հատուկ պայմանավորվածություն ձեռք բերելու համար։