Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության թվային հարթակ

«Սալոմե» ոսկե հուշադրամ

«Սալոմե» ոսկե հուշադրամ — առաջ
«Սալոմե» ոսկե հուշադրամ — հետո
առաջ
հետո

Նկարագրություն

Հակոբ Գյուրջյանի «Սալոմե» քանդակին նվիրված հուշադրամ

Հուշադրամը թողարկվել է ի պատիվ 20-րդ դարի հայ մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի։ Դիմերեսի կենտրոնում պատկերված է հեղինակի ամենահայտնի գործերից մեկը՝ «Սալոմե» (1925 թ․) մարմարյա քանդակը, որտեղ պատկերված է նստած մերկ կնոջ կերպար, ով աջ ձեռքով սկուտեղի վրա պահում է Հովհաննես Մկրտչի կտրված գլուխը։

Գեղարվեստական ձևավորում

  • Դիմերես՝ «Սալոմե» քանդակը նախշազարդ պատվանդանի վրա, 10000 ԴՐԱՄ անվանական արժեքը, թողարկման տարեթիվը (2006) և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը։
  • Դարձերես՝ Հակոբ Գյուրջյանի դիմանկարը քառակուսի հարթակի վրա, կյանքի տարեթվերը («1881-1948») և անունը հայերեն ու լատինատառ («ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ» / «HAKOB GURJIAN»)։

Նկարագրություն

Հակոբ Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ, որի վրա պատկերված է նրա հռչակավոր «Սալոմե» քանդակը:

Բնութագիր

Թողարկման տարեթիվ՝ 2006 թ.
Անվանական արժեք՝ 10000 դրամ
Մետաղ և հարգ՝ Ոսկի (Au 900)
Քաշ՝ 8.6 գ
Տրամագիծ՝ 22.0 մմ
Որակ՝ Պրուֆ (Proof)
Տպաքանակ՝ 500 հատ
Էսքիզի հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան

Այլ սակագնային պլաններ